Խաչիկ Գալստյանը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը
Քաղաքական
Խաչիկ Գալստյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել: Այս մասին այսօր Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս չի հանդիսանում Ծառուկյանի մամլո քարտուղարը: Թերթը ավելացնում է, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ:
Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ