Հիլարի Քլինթոնը արդեն ժամանել է Վրաստան
Վրաստան
Երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցի շրջանակում ժամանել է Վրաստան: Այս մասին հայտնում է Новости-Грузия գործակալությունը:
Պետքարտուղարի օդանավը վայրէջք է կատարել Բաթումի միջազգային օդանավակայանում, ուր Քլինթոնին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, նրա տեղակալ Նինո Կալանդաձեն, հատուկ այդ առիթով ժամանած, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Իակոբաշվիլին, Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Լևան Վարշալոմիձեն, ինչպես նաև Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասսը:
Նշենք, որ Քլինթոնը Վրաստանում անցկացնելու է 2 օր: Երեքշաբթի պետքարտուղարը հանդիպելու է նախագահ Սաակաշվիլիի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)