Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը 

Հունիսի 6-ին Վեներան կանցնի Արեգակի սկավառակի վրայով (տեսանյութ)

Աշխարհ

Հունիսի 5-ին և 6-ին տեղի կունենա շատ հազվադեպ աստղագիտական երևույթ՝ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով. բնության այդ զարմանահրաշ երևույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.: Երկրային դիտորդի համար մի քանի ժամվա ընթացքում Վեներայի մուգ սկավառակը (մոտ 1 անկյունային րոպե տրամագծով) կտեղաշարժվի Արեգակի սկավառակի վրայով (տրամագիծը՝ մոտ 30 աղեղնային րոպե): Այն կսկսվի Գրինվիչի ժամանակով (UTC) հունիսի 5-ին ժամը 22:09 և կավարտվի հունիսի 6-ին ժամը 04:49 (UTC): Անցումն ամբողջությամբ տեսանելի կլինի Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում, Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, հյուսիս-արևմտյան Ասիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Արևմտյան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Սկանդինավիայի հյուսիսային մասերում, Իսլանդիայում, Գրենլանդիայում: Անցման սկիզբը կդիտվի հունիսի 5-ին՝ մինչ արևամուտը Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմտյան մասում: Հունիսի 6-ին՝ արևածագից սկսած, անցումը կդիտվի Հարավային Ասիայում, Միջին Ասիայում, Աֆրիկայի արևելյան շրջաններում և Եվրոպայի մեծ մասում:

Հայաստանում նույնպես Վեներայի անցումը կդիտվի հունիսի 6-ին՝ արևածագից (Երևանի ժամանակով 05:32) մինչ Երևանի ժամանակով 08:54: Քանի որ Վեներան Արեգակնային համակարգի ներքին մոլորակ է (դրա ուղեծիրը գտնվում է Երկրի և Արեգակի միջև), Երկրից հնարավոր է դիտել դրա անցումը Արեգակի սկավառակի վրայով. հսկա լուսատուի սկավառակի վրա մոլորակը կերևա որպես փոքրիկ սև կետ: Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով տեղի է ունենում, երբ իր ուղեծրով շարժվելիս այն անցնում է Երկրի և Արեգակի միջով: Սա Արեգակի խավարման նման երևույթ է, երբ Լուսինն է ծածկում Արեգակի սկավառակը, և քանի որ Վեներայի սկավառակը երկնքում ավելի փոքր է, այն Արեգակի միայն մի չնչին մասն է ծածկում, և ավելի դանդաղ է շարժվում Արեգակի սկավառակի վրայով, քանի որ այն շատ ավելի հեռու է Երկրից:

Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով ամենահազվադեպ տեղի ունեցող կանխատեսելի աստղագիտական երևույթներից մեկն է: Մոտ 250 տարում դիտվում է 4 այսպիսի երևույթ՝ երկու դեկտեմբերյան և երկու հունիսյան: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները հանդես են գալիս զույգերով, որոնք իրարից բաժանված են 8 տարով: Նախորդ անցումը տեղի է ունեցել 2004թ. հունիսի 8-ին և Երևանում երևացել է ամբողջությամբ՝ մոտ 6 ժամ տևողությամբ, իսկ հաջորդ զույգ անցումները տեղի կունենան 2117թ. և 2125թ.: Առաջին անգամ Վեներայի անցումը Արեգակի սկավառակի վրայով դիտել է անգլիացի աստղագետ Երեմիա Հորոքսը 1639թ. դեկտեմբերի 4-ին: Արեգակի սկավառակի վրայով Վեներայի անցումները պատմականորեն ունեցել են մեծ գիտական նշանակություն. դրանց օգնությամբ որոշվել են Արեգակնային համակարգի չափերը, 1639թ. դիտումների հիման վրա հաշվարկվել է Արեգակի և Երկրի հեռավորությունը, որը մինչ այդ ժամանակն արված ամենաճշգրիտ հաշվարկն էր: 2012թ. անցումը նույնպես գիտնականներին թույլ կտա կատարել մի շարք հետազոտություններ, որոնք կարևոր են արտաարեգակնային մոլորակների հետագա որոնումների և դրանց չափերի որոշման համար, Վեներայի մթնոլորտի մանրակրկիտ ուսումնասիրությունների համար և այլն:

Վեներան երկնակամարի ամենապայծառ «աստղն» է և իր անունը ստացել է հռոմեական Վեներա աստվածուհու պատվին, ով գեղեցկության ու սիրո աստվածուհին էր: Հնում հայերն այս մոլորակը կոչել են Արուսյակ: Վեներան Արեգակնային համակարգի 2-րդ մոլորակն է։ Այն հաճախ անվանում են Երկրի «քույրը», քանի որ այս երկու մոլորակները շատ նման են իրար զանգվածներով, ձգողության ուժով և բաղադրությամբ: Երկրանման մոլորակների շարքում Վեներան ամենախիտ մթնոլորտ ունեցող մոլորակն է. դրա մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթու գազից: Այս գեղեցիկ մոլորակն ունի ևս մեկ առանձնահատկություն. սովորաբար բոլոր մոլորակներն իրենց առանցքի շուրջ պտտվում են միևնույն ուղղությամբ (ինչպես Երկիրը՝ արևմուտքից արևելք), իսկ Վեներան՝ հակառակ: Այս երևույթը պարզաբանվում է մի քանի վարկածներով, սակայն դրանցից ոչ մեկն էլ սպառիչ բացատրություն չի տալիս: 2012թ. Վեներայի անցումը շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն գիտնականների համար. այս երևույթը պատրաստվում են դիտել նաև շատ սիրող աստղագետներ աշխարհի տարբեր ծայրերում: Այս երևույթին չի կարելի հետևել անզեն աչքով կամ որևէ այլ օպտիկական սարքով. անհրաժեշտ են համապատասխան պաշտպանիչ ակնոցներ, իսկ օպտիկական սարքերի համար՝ հատուկ պաշտպանիչ սարքավորումներ:

Հայկական աստղագիտական ընկերություն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին
Ամենադիտված