Բնապահպանները Քլինթոնին Թեղուտի կրծքանշան են հանձնել
Հասարակություն
Երեկ ԱՄՆ դեսպանատանը բնապահպան ակտիվիստները Թեղուտի կրծքանշան են նվիրել Հիլարի Քլինթոնին, ինչպես նաև հնարավորինս իրազեկել են Թեղուտի հիմնախնդրի մասին։ Նրանք ասում են, որ իրենց համար կարևորը ոչ թե մրցանակն էր, այլ իրենց տրված ամբիոնը, որն օգտագործեցին ևս մեկ անգամ Թեղուտի մասին բարձրաձայնելու համար։
Գագիկ Ծառուկյանին, ով, ինչպես պարզվում է, տեղյակ չէր Թեղուտի խնդրի մասին, հանձնել են Թեղուտում հանքարդյունաբերությունը դադարեցնելու խնդրագիրը։ Ծառուկյանը խոստացել է, որ կընթերցի այն և կհայտնի իր դիրքորոշումը։ Խնդրագիրն ստորագրել է Վահան Հովհաննիսյանը, իսկ Լևոն Զուրաբյանն ասել է, որ իրենք միանում են հանքարդյունաբերության դեմ պայքարին։ Գագիկ Ծառուկյանին և Վահան Հովհաննիսյանին հանձնել են նաև Թեհմինե Ենոքյանի «Բնության հաշվեհարդար» ֆիլմը, որում իրական պատմությունների միջոցով ներկայացված է հանքարդյունաբերության ազդեցությունը մարդկանց առողջության վրա։
Բնապահպան ակտիվիստներն առանձին զրուցել են նաև Հիլարի Քլինթոնի հետ, նրան պատմել Թեղուտի հիմնախնդրի մասին, հանձնել Թեղուտի խնդրագիրն ու խնդրել տեսակետ հայտնել այդ հարցի առնչությամբ։
Ինչպես արդեն հայտնել էր Լուրեր.com-ը, երեկ ԱՄՆ դեսպանատանը Համընդհանուր իրավունքների ամենամյա մրցանակն ի թիվս այլոց տրվել է բնապահպանական քաղաքացիական նախաձեռնություններին: Բնապահպաններն իրենց տրված մրցանակը թողել են դեսպանատանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը