Արցախի էլիտայի ձայնը կտրվի Բակո Սահակյանին. Հրանտ Մելիք–Շահնազարյան
Արցախ
Այս պահի դրությամբ քաղաքական իրավիճակը Արցախում դեռևս հստակ չէ Արցախում։ Նման կարծիք, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։ Նա նշեց, որ ներկայումս ունենք չորս գրանցված թեկնածու, իսկ գլխավոր թեկնածուներն են գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին պաշտպանության փոխնախարար Վիտալի Բալասանյանը։
Նրա խոսքերով, առաջիկա ընտրություններում հաղթանակը կլինի Բակո Սահակյանինը՝ չնայած այն փաստին, որ Բալասանյանը ևս ունի կողմնակիցների բանակ։
«Ես վստահ եմ, որ Սահակյանը մեծ շանսեր ունի, նաև վստահ եմ, որ Սահակյանը կընտրվի»,– ասաց նա և հավելեց, որ իր վստահությունը հիմնավորեց այն փաստով, որ Արցախում հասարակությունը ինչքան փոքր է, այնքան ավելի կոնսոլիդացված է։
«Այնտեղ, սովորաբար, ինչ անում, բոլորը միասին են անում։ Ես վստահ եմ, որ հանրության ձայնը և Արցախի էլիտայի ձայնը կտրվի Բակո Սահակյանին»,– ասաց նա։
Բանախոսը նշեց նաև, որ պետք է սպասել ադրբեջանական վայնասուն տարբեր միջազգային կառույցներում։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան