Քեվին Քոսթները և Սթիվեն Բոլդուինը հայտնվել են դատարանում ВР–ին վաճառված ցենտրիֆուգների պատճառով
Աշխարհ
Նոր Օռլեանի դատարանում սկսվել է հոլիվուդյան երկու դերասաններ Քեվին Քոսթների և Սթիվեն Բոլդուինի ներկայացրած դատական հայցերի քննությունը՝ կապված է 2 տարի առաջ Մեքսիակական ծոցում BP ընկերության նավթահորի անսարքության հետևանքով ծովածոցը նավթային աղտոտումից մաքրելու աշխատանքերի հետ։ Սթիվեն Բոլդուինը 18 միլիոն դոլարի փոխհատուցման դատական հայց է ներկայացրել գործընկերոջ դեմ, հաղորդում է BBC Russian–ը։
Նա Քոսթներին մեղադրում է այն բանում, որ ջրազտիչ ցենտրիֆուգերի ոլորտում մասնագիտացած Ocean Therapy Solutions ընկերության նրան պատկանող բաժնետոմսերը գնելուց՝ գործընկերը խաբել է իրեն։
Մեքսիակական ծոցում 2010–ի հունիսին՝ BP–ի կողմից շահագործվող նավթահորերում տեղի ունեցած վթարից հետո նավթային գիգանտը սառեցրել էր Քոսթների ընկերության կողմից 32 նավթահորերի ջրազտման պայմանագիրը։ Հետագայում BP–ն 18 միլիոն դոլարի ցենտրիֆուգ էր գնել։ Բոլդուինը պնդում է, որ Քոսթներին նախօրոք տեղյակ է պահվել ընկերության բաժնետոմսերում BP-ի շահերի մասին, և նա իմացել է, որ ընդամենը գնել է ընկերության իր բաժնետոմսերը։ Սակայն Քոսթները պնդում է, որ Բոլդուինն իր բաժնետոմսերը վաճառել է, երբ BP–ի հետ գործարքը դեռ կայացած չի եղել։ Ըստ Քոսթների, նա արդեն 24 միլիոն դոլարի ներդրում է կատարել ջրազտիչ ցենտրիֆուգների գործարկումներում։ Քոսթներն էլ իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել Բոլդվինի նկատմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ