ԱՄՆ–ի պատվիրակությունը կժամանի Մոսկվա՝ քննարկելու Սիրիայում ստեղծված իրավիճակը
Ռուսաստան
ԱՄՆ–ի Պետդեպարտամենտի պատվիրակությունը Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ֆրեդերիկ Հոֆի գլխավորությամբ այս շաբաթ կժամանի Ռուսաստան՝ քննարկելու սիրիական ճգնաժամը, հաղորդում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ–ի իր աղբյուրներին։
Ըստ լրատվական գործակալության, այս օրերին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և ԱՄՆ–ի դիվանագիտական շրջանակի տարբեր ներկանայացուցիչների միջև։
«Բանակցությունները շարունակվում են նաև այլ մակարդակներում։ Մենք հանդիպել ենք նաև Հիլարի Քլինթոնի տեղակալների հետ, որոնք զբաղվում են Մերձավոր Արևելքի և Սիրիայի հետ կապված հարցերով և մենք երեք օր հետո պետդեպի ներկայացուցիչներին սպասում ենք Մոսկվայում», – ասել է ՌԴ ԱԳՆ–ի ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)