Անհայտ անձինք կրակել են Թուրքիայի նախագահի կեցավայրի մոտակայքում
Թուրքիա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անհայտ անձը կամ անձինք կրակ են բացել Յենիմահալե թաղամասում, որտեղ տեղակայված է երկրի նախագահի կեցավայրը: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Նույն թաղամասում են տեղակայված նաև քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության գլխավոր կենտրոնն ու Անկարայի ոստիկանությունը:
Նշվում է, որ կրակ բացողները եղել են մեքենայով: Նրանց հայտնաբերելու նպատակով իրավապահները գործողություն են սկսել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)