ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ տուժածներից 6-ը դեռևս հիվանդանոցներում են
Հասարակություն
Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներից դեռևս վեցը գտնվում են մայրաքաղաքի բժշկական հաստատություններում։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարության մամլո խոսնակ Շուշան Հունանյանը:
Վերջինիս խոսքերով, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառման ընթացքում բռնկվել էին գազով լցված փուչիկները, ինչի հետևանքով միջոցառման մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, ստացել են տարբեր բնույթի այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը