Disney-ը հրաժարվում է արագ սննդի գովազդից
ԱՄՆ
ABC հեռուստատեսային ցանցի սեփականատեր Walt Disney ընկերությունը հրաժարվում է մանկական հաղորդումների ընթացքում արագ սննդի գովազդից, հաղորդում է Reuters-ը։ Ընկերությունը դադարեցնում է նաև այնպիսի ուտելիքի գովազդը, որը չի համապատասխանում առողջ սննդի չափանիշներին։ Walt Disney-ի ղեկավար Բոբ Այգերը և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման այս մասին կհայտարարեն 2012 թվականի հունիսի 5-ին Վաշինգտոնում։
Այս որոշման համար պատճառ է հանդիսացել ԱՄՆ-ում ճարպակալման սպառնալի մակարդակը, որից տառապում է երեխաների և դեռահասների մոտ 1/3-ը։ Բժշկության ինտիտուտի 2006թ. հետազոտությունների համաձայն, նման տենդենցների գլխավոր պատճառն արագ սնունդն է (fast food):
2012 թվականի մայիսին Նյու-Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն արգելք էր մտցրել կես լիտրից ավելի տարողությամբ տարաներով քաղցր խմիչների վաճառքում ռեստորաններում, թատրոններում, մթերային խանութներում և փողոցային առևտրի կետերում։
2006 թվականից ի վեր գործում է սննդի նվազագույն չափանիշներին չհամապատասխանող ապրանքների գովազում դիսնեյան հերոսների և մասնավորապես Միկի Մաուսի մասնակցության արգելքը։
Նման օրենքներ գործում են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Շոտլանդիայիում։ Մեծ Բրիտանիայում այժմ ևս պատրաստվում են գործարկել նման օրինագիծ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)