Նոր կյանք` Գառնիի դիտարանին
Հասարակություն
Հունիսի 6-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելելու է Գառնիի երկրաֆիզիկական դիտարան` տեղում ծանոթանալու առկա իրավիճակին, ինչպես նաև քննարկելու դիտարանի վերագործարկման և զարգացման հեռանկարային ծրագրերը:
Սիրելի լրագրողներ, հատուկ ձեզ համար նախատեսված միկրոավտոբուսն ԱԻ նախարարության շենքի մոտից (Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Միկոյան 109/8) Գառնի կշարժվի ժամը 10.20-ին: Խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը:
Գառնիի երկրաֆիզիկական դիտարանն աշխարհում եզակի գիտահետազոտական կայան է` նախատեսված լուրջ երկրաֆիզիկական, սեյսմոլոգիական հետազոտությունների համար և կառուցված հատուկ նախագծով, որը հնարավորություն է տալիս նախադեպը չունեցող պայմաններում իրականացնել երկրաշարժերի կանխատեսմանն ուղղված, հետազոտությունների կարևորագույն հիմք հանդիսացող չափումներ և գրանցումներ:
1991 թ. դիտարանում տեղադրվել է ԱՄՆ-ի Համաշխարհային սեյսմիկ գլոբալ ցանցի IRIS համակարգի կայանը: Այն գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժգնության և ուժեղ երկրաշարժերը:
2012 թ. մարտին ՀՀ կառավարության որոշմամբ դիտարանն ամրացվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Գառնիի բեկվածքը, որի գոտում տեղակայված է դիտարանը, ամենավտանգավորն է Երևանի համար: Պատմական տվյալներով' 1679 թ. այդտեղ տեղի է 6.9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ, որի հետևանքով Երևանում, Քանաքեռում և այլ բնակավայրերում եղել են բազմաթիվ զոհեր, խոնարհվել տասից ավելի եկեղեցիներ, քանդվել հազարավոր շենքեր ու շինություններ:
Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր և ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղևի վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշանները, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը և, որպես հեռահար խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը