Գեղարվեստի դպրոցների սաների ցուցահանդեսը՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը ս. թ. հունիսի 9-ին՝ ժամը 14.00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում հասարակությանն է ներկայացնում ՀՀ մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում գործող 22 գեղարվեստի և 60 արվեստի դպրոցների սաների 2011-2012 թթ. ուսումնական տարում կատարած աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ընտրությունը կատարվել է մայիս ամսին բոլոր մարզերում կազմակերպված գեղարվեստի և արվեստի դպրոցների տարեվերջյան ցուցահանդեսներից՝ յուրաքանչյուր դպրոցից ընդգրկելով լավագույն 3-5 գեղանկար, գծանկար, գոբելենային և խեցեգործական աշխատանքներ:
Ցուցահանդեսը կգործի հունիսի 9-16-ը ներառյալ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու