Կավճանկարչության մրցույթը՝ լուսանկարներով
Հասարակություն
Հայաստանի մի շարք քաղաքներում եւ գյուղերում հունիսի 5-ին՝ ժամը 17.00-ից 19.00-ը, «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպել էր շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթ: Երևանում մրցույթը տեղի ունեցավ մանկական զբոսայգում: Մրցույթի կազմակերպիչ Արսեն Գասպարյանը նշեց բնության նկատմամբ սերը երեխայի մեջ փոքր տարիքից սերմանելու կարևորությունը, այդ իսկ պատճառով կազմակերպված մրցույթի նպատակն էր փոքրիկ երեխաների աչքերով պատկերել կանաչապատ և առանց աղբի Երևանը:
Նկարող երեխաների ուրախությանը չափ չկար. նրանք խանդավառությամբ գործի էին անցել, իսկ մրցույթի վերջում հաղթած փոքրիկները ստացան բազմաթիվ մրցանակներ` հեռանալով այգուց՝ հարազատ քաղաքը մաքուր պահելու վճռականությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը