Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:
Զեկույցներով եւ ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչեւ 2012թ. հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձեւավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ եւ առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի ԼՂՀ նախագահին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի զանգվածային լրատվամիջոցների կողմից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան