Հայ սահմանապահները լռեցրել են թշնամուն
Հայաստան
Տավուշի մարզում՝ հայ–ադրբեջանական սահմանին, երկարատև փոխհրաձգությունն այս պահին դադարել է։ Սակայն, վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները խիստ լարվածության մեջ են պահում մեր սահմանապահ զորքերին՝ ստիպելով պատրաստ լինել թշնամու կողմից ցանկացած սադրանքի ու ոտնձգության։
Նշենք, որ ժամեր շարունակ թշնամու կողմից գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Թշնամին կրակել է հիմնականում բնակելի տների ուղղությամբ: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ ինչպես այսօր առավոտյան հայտնել էր Լուրեր.com-ը, Ադրբեջանի ժամանակով ժամը 06.30-ին, Տավուշի մարզի սահմանային հատվածում հայկական զինված ուժերը ոչնչացրել են 4 ադրբեջանցի զինծառայողի: Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորում է ստացել և ավելի ուշ՝ մահացել:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնել է ՊՆ մամլո ծառայությունը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի