«Ժողովուրդ». Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ ՃՈ Արմեն Գալստյանը և ՃՈ քննչական բաժնի պետ Արմեն Դավթյանը նկատողություն են ստացել
Հայկական Մամուլ
Երբ ՀՀ ԱԱԾ-ն կաշառք ստանալու պահին ձերբակալեց ՃՈ Երևանի հաշվառման և քննական բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արսեն Կյուրեղյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրապարակավ խոստացավ պատժել համակարգի աշխատակիցներին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ' երեկ Գասպարյանի հրամանով ՀՀ ճանապարհային ոստիկանապետ Արմեն Գալստյանը և ՃՈ Երևանի հաշվառման և քննչական բաժնի պետ Արմեն Դավթյանը նկատողություն են ստացել: Իսկ ՃՈ Երևանի հաշվառման և քննչական բաժնի վարորդական վկայականի հատկացման բաժնի պետ Վահագն Իսահակյանը ազատվել է աշխատանքից: Լուրը ճշտելու համար թերթը դիմել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, որն ասել է. «Մենք հայտարարել էինք, որ մի շարք աշխատակիցներ տույժերի են ենթարկվել, իսկ մի քանիսն ազատվել են աշխատանքից»: Ահարոնյանը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ