«Ժողովուրդ». Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունն այլևս չի գործո՞ւմ
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Աժ ընտրություններից հետո այլևս չի գործում Հմայակ Հովհաննիսյանի Քաղաքագետների միությունը, մասնավորապես՝ աշխատակազմը: Պարոն Հովհաննիսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե աշխատակիցները հիմա արձակուրդում են: «Մարդիկ լարված աշխատեցին և մինչև օգոստոսի տասը արձակուրդ են մեկնել»,-ասել է նա: Ըստ Հովհաննիսյանի՝ սեպտեմբերից իրենց մոտ կմեկնարկի նոր ծրագիր: «Նախագահի ընտրություններին ընդառաջ' քաղաքագիտական, գիտակիրառական լսումների շարք ենք նախատեսում կազմակերպել մինչև ընտրություններ»,-ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հասարակությունը հենց այդ ընտրությունների հետ է կապում իր հույսերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ