«Ժողովուրդ». Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերը
Հայկական Մամուլ
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում վճարել իրեն պատկանող Գեղվաձորի հանքի աշխատակիցների աշխատավարձերն ու պատրաստվում է հրաժարվել հանքի շահագործումից: Խաչատրյանը նույնիսկ իր շրջապատում հայտարարել է. որ վաճառում է հանքը: Թերթը տեղեկացել է, որ այն գնելու ցանկություն է հայտնել հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանը, որին Խաչատրյանը երդվել է ոչ մի դեպքում ոչինչ չվաճառել: Մարզպետի միակ հույսը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է, սակայն վերջինս չի արձագանքել մարզպետին, քանի որ այս օրերին հերթական բուժհետազոտությունն է անցնում արտերկրում: Տեղեկության իսկությունը ճշտելու համար թերթը փորձել է զրուցել տիկին Համբարձումյանի հետ, սակայնն վերջինս օրեր շարունակ թերթի հեռախոսազանգերին չի պատասխանել: Իսկ Սուրեն Խաչատրյանի հեռախոսն անհասանելի է եղել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ