Հայ–ադրբեջանական սահմանին երկարատև փոխհրաձգության հետևանքով հայ զինծառայողներից զոհեր և վիրավորներ չկան
Հայաստան
Տավուշի մարզի հայ–ադրբեջանական սահմանին երկարատև փոխհրաձգության արդյունքում հայ զինծառայողներից զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության սպա Մերի Սարգսյանը: «Դիրքերում զոհեր և վիրավորներ չկան, սակայն գյուղերի մասին ոչինչ չեմ կարող հայտնել», - նշեց Մերի Սարգսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, հունիսի հինգին Ադրբեջանի ժամանակով ժամը 06.30-ին, Տավուշի մարզի սահմանային հատվածում հայկական զինված ուժերը վնասազերծել են 4 ադրբեջանցի զինծառայողի: Եվս մեկ ադրբեջանցի մահացու վիրավորում է ստացել և ավելի ուշ մահացել:
Իսկ երեկ կեսօրին թշնամու կողմից ժամեր շարունակ գնդակոծվել են Տավուշի մարզի Այգեպար, Մովսես և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Թշնամին կրակել է հիմնականում բնակելի տների ուղղությամբ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի