Մեր տղաների մահը սահմանը պահողի արժանապատիվ մահ է. Դավիթ Ջամալյան
Հասարակություն
«Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնվեցին լուրեր այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանում մեր ունեցած զոհերը միջանձնային կոնֆլիկտի հետևանք էին։ Պետք է այնպես անենք, որ մեր տղաների մահը չընկալվի որպես պատահականության հետևանք. նրանց մահը սահմանը պահող զինվորականի արժանապատիվ մահ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Փորձագետը համոզված է, որ ադրբեջանական կողմի սադրանքներին պետք է համարժեք պատասխան տալ, սակայն դա ոչ թե էլեմենտար վրեժխնդրություն է, այլ թշնամուն զսպելու միակ մեխանիզմը, և դրա մասին պիտի իմանա և´ մեր հանրությունը, և´ ադրբեջանական կողմը։
«Ինչքան մեր պատասխանն ադեկվատ և խիստ լինի, այնքան երկար ժամանակով կլռի թշնամին»,- ասաց Ջամալյանը։
Փորձագետը նշեց, որ դիրքերում ամեն ինչ կարգին է, զինվորները դիրքերում են, և սահմանը պահող զինվորն այս պահին գնահատանքի կարիք ունի։
«Մոտ ժամանակներս մերթընդմերթ նման սադրանքներ լինելու են։ Պետք է առավելագույն իրատեսություն. հրադադարը ենթադրում է իրավիճակի ապակայունացում։ Կարո՞ղ է լարվածությունը բերել պատերազմի, կարծում եմ՝ ոչ, որովհետև նրանք պատրաստ չեն, բայց մենք պիտի պատրաստ լինենք պատասխանելու»,- ասաց Ջամալյանը։ Նա հավելեց, որ մեր պատասխանը պիտի լինի այնպիսին, որ հենց Ադրբեջանի ներսում Ալիևի ռազմատենչությունն ընկալեն որպես արկածախնդրություն, որի գինն իրենց զավակների կյանքն է լինելու։
«Ինչքան մենք ենք խոցելի, այնքան էլ նրանք, քանի որ երկար չեն կարող թաքցնել իրենց կորուստները. ամեն անգամ արտակարգ պատահարի անվան տակ չեն կարող անվերջ խաբել սեփական ժողովրդին»,- ասաց Ջամալյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը