Զորակոչի շուրջ բացասական ֆոն է ստեղծվում, ուստի կարևոր է ճիշտ լուսաբանումը. ռազմական փորձագետ
Հասարակություն
Քանի որ սահմանին լարվածությունն ակտիվացավ հենց զորակոչի շրջանում, անշուշտ, բացասական ֆոն ստեղծվեց նաև զորակոչի շուրջ։ Անշուշտ, շատ ծնողներ և հենց զորակոչային տարիքի երիտասարդներ հայտնվեցին տագնապալի ապրումների մեջ։ Այդ լարվածությունը մեղմելու համար ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը շատ կարևոր է համարում ճիշտ լուսաբանումը։
«Առաջնագծում զինվորը պաշտպանված է։ Առաջին և ամենածանր բեռն իրենց վրա են վերցնում մեր սպաները կամ պայմանագրայինները, այլ հարց է, որ որոշակի պատրաստվածություն ձեռք բերելուց հետո զինվորը ևս կարող է ընդգրկվել սահմանների պաշտպանության գործում»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ադրբեջանական դիվերսիայի արդյունքում զոհեր ենք ունեցել, քանի որ տեղի է ունեցել գիշերային խրամատային մարտ։ «Մարտն ընդհանրապես, և հատկապես՝ գիշերայինը, անկանխատեսելի է, այդ պատճառով զոհեր ենք ունեցել, սակայն կանգնեցրել և ետ ենք շպրտել հակառակորդին»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը