Էրդողանի հետ հանդիպմանը գնացած թուրք դերասանուհին հայտնվել է ԶԼՄ-ների թիրախում
Թուրքիա
Հայտնի թուրք դերասանուհի Հուլյա Ավշարը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում. նա խիստ քննադատության է արժանացել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արվեստագետների համար հրավիրված ընթրիքին լանջաբացվածքով զգեստով ներկայանալու համար:
Ինչպես գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, Ավշարին չափից դուրս վրդովվեցրել են նմանատիպ խոսակցությունները, ինչի առիթով նա հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր ոճը, որին հավատարիմ է մնացել տարիներ շարունակ:
Նշենք, որ ընթրիքն Էրդողանը հրավիրել էր Ռամադանի պահքի սրբազան ամսվա առիթով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)