Միթ Ռոմնին հաղթանակ է տարել 4 նահանգներում կայացած փրայմերիզներում
Աշխարհ
Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին հերթական հաղթնական է տարել ԱՄՆ–ի 4 նահանգներում կայացած նախնական ընտրություններում (փրայմերիզներում)։ Չորս նահանգներում՝ Նյու–Ջերսի, Հարավային Դաքոթա, Նյու–Մեքսիկո, Մոնտանա նահանգներում, Ռոմնիի բացարձակ հաղթնակը ոչ մի ամերիկացի կասկածի տակ չէր դրել։ Անցյալ շաբաթ Ռոմնին Տեխասում տարած հաղթանակից հետո հանրապետական մրցավազքում դե–ֆակտո դարձել էր բացարձակ հաղթող թեկնածու։
ԱՄՆ–ի Հանրապետական կուսակցության նախագահական ընտրությունների մրցավազքը պաշտոնապես ավարտվելու է այս տարվա օգոստոսին, որի փակումը տեղի է ունենալու Ֆլորիդա նահանգի Տամպ քաղաքում կուսակցության համաժողովում։ Այդ ժամանակ միասնական թեկնածու ընտրվելու համար Ռոմնիին անհրաժեշտ է համաժողովի 1144 պատվիրակների աջակցությունը։
Այժմ Ռոմնին վաստակել է 1307 պավիրակների աջակցությունը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ի նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)