ԱՄՆ Սենատը կքննարկի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը
ԱՄՆ
Հունիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը կքննարկի Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը:
Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակելու համար:
Այս թեկնածությունն ԱՄՆ նախագահն առաջադրել է 2012–ի հունվարին, այդ պաշտոնից Մեթյու Բրայզայի հրաժարականից հետո: Վերջինս, որը նշանակվել էր դեսպան պետության ղեկավարի հրամանագրով, այդպես էլ պաշտոնապես չէր հաստատվել Կոնգրեսի կողմից՝ շնորհիվ հայկական լոբբիի և սենատորների կողմից հակազդեցության:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)