Նոր միասնության կարիք եմ զգում. Facebook
Հասարակություն
Իր Facebook-յան էջում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է.
«Նոր միասնության կարիք եմ զգում ու նոր միասնականության տեքստեր ձեւակերպերլու կարիք:
Վերջին բանավաճերից հետո՝ հայրենասերներ-լիբերալներ, մի երկու բան մտածեցի կամ հենց հընթացս մտքի ծայրով մտածում էի: Ռուսաստանում՝ ազգայնականները, ազատականները, ընկերավարները միասնական են պուտինիզմի դեմ պայքարում, որովհետեւ կարծես հասկանում են, որ որեւէ գաղափարականությունից զուրկ կեղծ դերժավնիկական, բայց իրականում՝ կենտրոնում դատարակ, զուտ տեխնոլոգիական, արեւելյան պոստմոդեռնիստական համակարգը բոլորի թշնամին է, եւ իրական արեժքներ կրող, «տաք» մարդիկ կարող են միավորվել ոչ միայն ընդդեմ այդ համակարգի, այլեւ հանուն սահմանադրական «խաղի կանոնների» հաստատման, որը բոլորին հնարավորություն կտա ազատ մրցակցությամբ լուծել հարցերը:
Այսինքն՝ ռուսների մոտ էդ առումով, կարծես 90-ականներն անցել են՝ նոր բաժանումներն են արդիական: Մյուս կողմից, մեր իշխանական համակարգն էլ՝ նույնպես ապագաղափարական եւ «հետարդիական», իր շուրջը կարողացել է միավորել տարբեր խմբերի, որոնք արտաքուստ գործելով անկախ դաշտում, իրապես համակարգի չերեւացող մասն են եւ նույնպես ներկայացնում են ծայրահեղ թեւեր՝ ազգայնականներից մինչեւ ծայրահեղ լիբերալներ ու խաղաղասերներ, ռուսամետներից մինչեւ արեւմտամետներ...:
Ու մնում ենք մենք՝ հասարակության իրապես անկախ մասը, մարդիկ, որոնք նաեւ անտարբեր չեն, բայց հաճույքով իրար հետ բախման գնացող են տարբեր առիթներով:
Սա խնդիրն է: Իսկ լուծումը դեռ չգիտեմ:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը