«Չորրորդ ինքնիշխանություն». Տան աշխատող են փնտրում
Հայկական Մամուլ
««ՉԻ» տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատվեց Ալիկ Սարգսյանը և նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, նրանից որոշ մարդիկ սկսեցին երես թեքել:
Օրինակ՝ այս օրերին Սերգեյիչի ընտանիքը փնտրում է իրենց տան համար նոր աշխատող: Բանն այն է, որ տան աշխատողը, իմանալով, որ Ալիկ Սարգսյանն արդեն ոստիկանապետ չէ, պարզապես հաջորդ օրվանից որոշել է այլևս Սարգսյանների տուն չգնալ աշխատանքի: Հիմա Սարգսյանները տան նոր աշխատող են փնտրում՝ լրացնելու թափուր մնացածը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ