Google ընկերությունն օգտատերերին կնախազգուշացնի իշխանությունների կողմից հարձակումների վերաբերյալ
Հասարակություն
Google ընկերությունը տեղյակ կպահի իր օգտատերերին կառավարական մարմինների հետ կապված ցանցահենների կողմից անձնական հաշիվենրի վրա հնարավոր հարձակումների վերաբերյալ։ Այս մասին խոսվում է ընկերության՝ ցանցային անվտանգությանը նվիրված բլոգում։
Եթե Google-ը համարի, որ իշխանությունները փորձում են կոտրել օգտատիրոջ անձնական էջերը, ապա վերջինս համապատասխան հաղորդագրություն կստանա և առաջարկ՝ դրանից պաշտպանվելու վերաբերյալ։
Նախազգուշացման հայտնվելը, ընդգծում է ընկերությունը, միշտ չէ, որ կարող է նշանակել, թե անձնական հաշիվը կոտրվել է։ Այն կարող է երևակվել այն նաև դեպքում, երբ օգտատերը թիրախ է վնասակար ծրագրերի համար կամ ֆիշինգի դեպքում։
Նման հաղորդագրություն ստացած անձին Google-ը խորհուրդ է տալիս որքան հնարավոր է արագ փոխել գաղտնաբառը՝ փոխարինելով այն ավելի բարդ և կանխատեսելի զուգորդություններով, միացնել երկաստիճան վավերացման համակարգը (որի երկրորդ քայլը հեռախոսի միջոցով մուտքի հաստատումն է)։ Մեկ այլ տարբերակ է դիտարկիչի, օպերացիոն համակարգի, տեքստային խմբագրիչների նորացումը։
Google-ը չի պատրաստվում բացահայտել այն մեխանիզմները, որի միջոցով նա պարզում է օգտատերերի անձեռնմխելիությունը խախտել ցանկացող կառավարական կամ դրանց ենթակա ցանցահեններին։
Ընկերությունն առաջին անգամ չէ, որ հոգատարություն է ցուցաբերում սեփական օգտատերերի անվտանգության առումով։ 2010-ի սկզբին Gmail ինտերնետային փոստը սկսեց աշխատել https կոդավորված համակարգով, 2011-ի աշնանը https-ի անցավ նաև որոնողական ծառայությունը։ Օգտատերերը կարող են նաև տեղեկություններ ստանալ իրենց անձնական էջեր վերջին այցելությունների մասին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը