«Հայոց աշխարհ». Շառից ու փորձանքից հեռու
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր պապերը, երբ կենաց էին խմում, ասում էին՝ շառից ու փորձանքից հեռու: Ցավոք, հիմա շատ ենք հանդիպում, որ մարդուն, պաշտոնյային զրպարտում են, թե այս ու այն արարքն է կատարել՝ շառ են անում: Սա արդեն վիրավորանք չէ, այլ զրպարտություն, որի հետևանքներն ավելի ծանր են, հաճախ նունիսկ՝ անդառնալի: Հետևաբար նաև այդ արարքի համար տուգանքը, կամ պատիժն ավելի ծանր պետք է լինի:
Վիրավորանքն ու զրպարտությունը չի կարելի համարել խոսքի ազատություն. դրա համար յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի: Ցանկացած մեկի ազատությունները ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են մյուսի իրավունքները: Այս սահմանը ոչ մեկին թույլատրված չէ խախտել»,- համոզված է Հովհաննես Մարգարյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ