Չինական մեծ պատի երկարությունը պաշտոնապես կրկնապատկել են
Աշխարհ
Չինական մեծ պատի երկարությունը երկարությունը կազմում է 21196 կիլոմետր 18 մետր հաստության դեպքում։ Ինչպես հայտնում է Xinhua գործակալությունը, այս տվյալներն է ներկայացրել ՉԺՀ Մշակութային ժառանգության պետական գործակալությունը։ Վերջին տվյալները հիմնվում են լայնածավալ հնագիտական ուսումնասիրությունների վրա, որոնք վերջին տարիներին իրակնացվել են Չինաստանի 15 այն նահագներում, որոնցով անցնում է Մեծ պատը։
Մինչև այդ մարդու կողմից ստեղծված խոշորագույն կառույցի երկարության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկային։ 2008 թվականին այս ուղղությամբ նախնական ուսումնասիրություննեըր ցույց էին տվել, որ պատի՝ Մին դինաստիայի (1368-1644) օրոք կառուցված հատվածները ձգվում են առնվազն 8550 կիլոմետր։
Պատի շինարարությունը սկսվել էր դեռ մինչև մեր թվականության սկիզբը՝ Թագավորությունների պատերազմների դարաշրջանում և շարունակվել է դրանից շատ հարյուրամյակներ անց։ Դրա հիմնական գործառույթը Չինաստանից հյուսիս՝ մոնղոլական տափաստաններում բնակվող քոչվորներից երկրի ներքին շրջանների պաշտպանությունն էր։
1987 թվականին Չինական մեծ պատն ընդգրկվել է Յունեսկոյի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Այժմ պահպանվել է այս ահռելի շինության միայն 8%-ը, 74%-ը խիստ վնասված կամ կործանված է, իսկ մնացյալից պահպանվել են միայն հիմքերը։
Չինաստանը պարտավորված է բոլոր ջանքերը ներդնել պատը հետագա քայքայումից պաշտպանելու համար։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ