Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է Սահմանադրությունը. ակտիվիստներ
Հասարակություն
Մաշտոցի այգու ակտիվիստները հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարել են Սահմանադրության միամսյակ։ Նրանց տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարում մեր հիմնական զենքը եղել է Սահմանադրությունը: Հուլիսի 5-ի Սահմանադրության տոնի կապակցությամբ հունիսի 5-ից հուլիսի 5-ը հայտարարում ենք Սահմանադրության միամսյակ:
Մաշտոցի պուրակում և այլ վայրերում կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ՝ ելույթներ քաղաքացիական ամբիոնից, դասախոսություններ, քննարկումներ ֆեյսբուքում, լուսանկարների և ֆիլմերի ցուցադրություններ, մշակութային և քաղաքացիական ակցիաներ, համերգներ:
Ամեն ուրբաթ երեկոյան քաղաքացիական ամբիոնից կհնչեն ելույթներ սահմանադրական կարգի և դրա հաստատման թեմաներով: Շաբաթ և կիրակի երեկոները կլինեն լեցուն մշակութային միջոցառումներով և զանազան ակցիաներով: Բոլոր միջոցառումների մանրամասների մասին նախապես կհայատարարենք:
Կոչ ենք անում բոլոր համալսարանների ուսանողներին, փորձագետներին, լրագրողներին այս միամսյակի ընթացքում հանրային օրակարգ բարձրացնել սահմանադրությանն առնչվող տարբեր թեմաներ:
Բաց ենք ամեն տեսակ առաջարկների և ստեղծագործ մտքերի համար»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը