Բերքատու ծառերի ապօրինի հատում Աջափնյակում
Հասարակություն
Լուրեր.com-ը ահազանգ ստացավ, Աջափնյակ համայնքի Շիրազի 14 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքի բնակիչներից ապօրինի ծառահատման վերաբերյալ:
Բանն այն է, որ առաջին մուտքի դիմաց գտնվող 100 քառ. մետր հանրային սեփականություն համարվող կանաչապատ տարածքում, ուր գտնվում էր 6 բերքատու 40 տարեկան ծառ, կար 5 քառ. մետր տարածք զբաղեցնող 20 տարի առաջ շինտրեստից դուրս գրած խարխուլ կրպակ, որը բնակիչներն օգտագործում էին բահ պահելու նպատակով:
Մեկ տարի առաջ բնակիչներին հայտնի դարձավ, որ կրպակը սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, իսկ վկայականում կրպակի տարածքը չափագրվել է որպես ոչ թե 5, այլ 20 քառ. մետր: Սեփականության վկայականը թույլ է տվել այդ մարդուն սեփականաշնորհել ոչ միայն 100 քառ.մետր հանրային սեփականության տարածքը, այլև որպես սեփականություն ընդգկել նաև բակի 86 քառ.մետրը: Բնակիչների փոխանցմամբ, տարածքը օգտագործվելու է երկհարկանի սուպերմարկետ կառուցելու նպատակով՝ խլելով կանաչապատ հանրային տարածքը և լույսի ներթափանցումը բնակարաններ:
Բնակիչները ապօրինի սեփականաշնորհման դեմ դատական հայց են ներկայացրել դատարան, քրեական գործը գտնվում է վերաքննիչ դատարանում:
Սակայն այսօր բնակիչները նկատել էին, որ ողջ տարածքը շրջափակվել է ծառահատման նպատակով: Նրանք անմիջապես շտապել էին թաղապետարան ծառահատումը կանխելու նպատակով, իսկ բնակիչներին թաղապետի հետ հանդիպում է նշանակվել հունիսի 7-ին: Մինչ բնակիչները կգնային թաղապետարան, բոլոր ծառերը հատվել էին: Դեպքի վայր ժամանած թաղապետարանի աշխատակիցը փաստել է, որ ծառահատումը օպարինի է իրականացվել, քանի որ ըստ օրենսգրքի 296 հոդվածի՝ առանց թաղապետարանի կողմից հատուկ թույլատվության կատարված ծառահատումը պատժվում է օրենքով:
Բնակիչները մարտական են տրամադրված օրենքով պատժելու ապօրինինաբար հանրային սեփականության տարածքը սեփականաշնորհած և ծառահատում իրականացրած անձին:


























































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը