Մուբարաքին հնարավոր է տեղափոխեն զինվորական հոսպիտալ
Աշխարհ
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը հնարավոր է բանտի հիվանդանոցից տեղափոխվի զինվորական հոսպիտալ առողջական վիճակի բարդացման պատճառով, հաղորդում է BBC-ն` հղում անելով Եգիպտոսի պետական հեռուստատեսությանը։
Այժմ Մուբարաքը գտնվոմ է բանտի հիվանդասենյակում, որտեղ տեղափոխվել էր դատավճիռը հրապարակելուց ամիջապես հետո։
Դատարանը նախկին նախագահին ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ անցյալ տարի Եգիպտոսում հակակառավարական բողոքի ցույցերի ժամանակ ցուցարաներին սպանելու հրաման տալու համար։
Հիշեցնենք, որ դատավճիռը հրապարակելուց քիչ անց Եգիպտոսի լրատվամիջոցները հաղորդել էին 84–ամյա Մուբարաքի առողջական վիճակի կտրուկ վատացման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ