«Հրապարակ». Սյունիքի մարզպետը կդառնա Լիոնի բնակիչ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ոչ միայն կանանց է ծեծում, այլև մեդալներ է շնորհում. նախօրեին նա մասնակցել է Կապան քաղաքի ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը և Կապանի քաղաքապետին պարգևատրել «Դավիթ Բեկ» մեդալով: Լիսկան մեդալը հանձնելուց հետո անմիջապես հեռացել է:
Ի դեպ, Սյունիքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիսկան երեկ աշխատանքի չէր գնացել: Ավելին՝ նա Լիոնում առանձնատուն է գնել և պատրաստվում է մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում: Լիոնում է սովորում նրա որդին, որն ավելի վաղ էր մեկնել: Ըստ որոշ լուրերի, այս օրերին նա զբաղված է իր բիզնեսը Հայաստանից տեղափոխելով»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ