Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ «Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ «Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին Wildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ Ավինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետո ՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Այսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում 

Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը. Տիգրան Սարգսյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 3-5-ը Բելգիայի Թագավարություն կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS), հանդես եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակից եվրոպացի, թուրք և ադրբեջանցի քաղաքագետներին, լրագրողներին և վերլուծաբաններին հետաքրքրող հարցերին:

Հարց - Պարոն վարչապետ, որո ՞նք են կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի այժմյան առանձնահատկությունները: Ինչո ՞ւ հենց այժմ պետք է հաջողության հասնեք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Մենք ընտրել ենք մի շատ պարզ ռազմավարություն: Մենք պետք է թիրախավորենք այն կարևոր նպատակները, որոնք հաջողություն կբերեն կոռուպցիայի դեմ պայքարում: Միջոցառումները պետք է լինեն ոչ այնքան շատ, սակայն արդյունավետ: Մենք կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսենք վերևից: Մենք թիրախավորել ենք 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց և եթե նրանք գործեն հրապարակային, հանրությունը նրանց վերահսկի, նրանց եկամուտները լինեն վերահսկելի, դա էապես կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը: Բացի դրանից, սրանով Հայաստանում վերանում է գործարարների կողմից այդ 500 պաշտոններն զբաղեցնելու ցանկությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի քաղաքական կամքի շնորհիվ մենք մեծ դժվարությամբ այս օրենքն ընդունեցինք Ազգային Ժողովում: Այս տարի առաջին անգամ ստեղծվել է էթիկայի հանձնաժողով, որը պետք է վերահսկի այս պաշտոնատար անձանց կողմից ներկայացվող հայտարարագրերը: Այսօր կառավարության բոլոր անդամները, 131 պատգամավորները, դատավորները և դատախազները հրապարակային կերպով ներկայացրել են իրենց եկամուտների և ակտիվների վերաբերյալ հայտարարգրերը: Էթիկայի հանձնաժողովը պարտավոր է արձագանքել բոլոր դեպքերին, երբ հանրությունը տեսնի, որ հայտարարագրերը չեն համապատասխանում իրականությանը: Հատկանշական է, որ այդ 500 պաշտոնատար անձանց տվյալների բազան օն-լայն` առնցանց կերպով հասանելի է լինելու հանրությանը: Սրանով մենք առաջին անգամ զսպաշապիկ ենք հագցնում պաշտոնատար անձանց վրա: Իմ համոզմունքով` կոռուպցիայի դեմ պայքարի լավագույն ձևը հրապարակայնության ապահովումն է:

Սա օրինակներից մեկն էր, թե ինչու մենք պետք է հաջողության հասնենք: Մեր խոսքը և գործը պետք է համընկնեն և ես համոզված եմ, որ այս տարի լուրջ դեբատներ են մեզ սպասվում այս 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ:
Բացի այդ, մենք թափանցիկ ենք դարձրել խոշոր ձեռնարկությունների հաշվետվությունները և քաղաքացիները հնարավորություն ունեն հետևելու, թե որ ձեռանարկությունը որքան հարկ է վճարում: Եթե այս կամ այն օլիգարխի հարկը նվազում է, դա դառնում է հանրության լուրջ քննարկման առարկան։

Առաջին անգամ օրենքով պարտադրել ենք, որպեսզի խոշոր ձեռնարկություններն իրենց հաշվետվությունները հանրությանը ներկայացնեն արտաքին աուդիտի պարտադիր եզրակացության հիման վրա: Սա հնարավորություն է տալիս հանրությանը վերահսկել ոչ միայն խոշոր ձեռնարկություններին, այլև պետությանը, արդյոք վերջինս խոշոր ընկերություններին բերում է հարկային դաշտ, թե ոչ: Այսօր մեր հանրությունը բացատրություններ է պահանջում գործարարներից, թե ինչի հաշվի են նրանք իրականացնում բարեգործություններ, եթե նրանց հարկերը շատ չեն:

Ընդ որում, Հայաստանում գործունեություն են ծավալում արտաքին աուդիտ իրականացնող 20 ընկերություններ, որոնցից 7-ը համարվում են աշխարհի խոշոր ընկերություններից:

Հարց - Պարոն վարչապետ, հայտնի է կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանի հաջողված փորձը, ինչո ՞ւ այն չի կիրառվում նաև Հայաստանում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Պատասխանը շատ պարզ է, որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար` հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները: Մենք բարեփոխումներ իրականացնելիս միշտ գնահատում ենք մեր ներքին կարողությունները: Աշխարհաքաղաքական իրավիճակը մեր այդ ներուժն էապես կրճատում է: Դրա համար ունենք ավելի երկարաժամկետ ռազմավարություն և միգուցե ավելի ցավոտ:

Որն է մեր երկրի խնդիրը: Մենք ունենք մեծահարուստների փոքր և աղքատների մեծ խավ: Իսկ հասարակությունն առաջ տանող ուժը միջին խավն է, որը Հայաստանում այսօր թույլ է: Դրա համար մեր նպատակն է մեծահարուստներին վերցնել հսկողության տակ, նրանց գործունեությունը դարձնել հրապարակային և վերահսկելի, ինչպես նաև բարենպաստ պայմաններ ստեղծել փոքր և միջին բիզնեսի համար` դիտարկելով դա որպես աղքատության հաղթահարման լավագույն ռազմավարություն:

Հարց - Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Որո ՞նք են այցի նպատակները, և արդյոք հայ-թուրքական հարաբերությունների թեման ևս լինելու է քննարկումների օրակարգում (Վարչապետի հարցուպատասխանը տեղի է ունեցել հունիսի 4-ին: Նույն օրը Հայատան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարը):

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Ինչ վերաբերվում է Քլինթոնի այցին, ապա մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները երբեևէ չեն գտնվել այնքան բարձր մակարդակում, որքան նախագահներ Սարգսյանի և Օբամայի օրոք: Դրանք փոխադարձ վստահության մթնոլորտում ձևավորված հարաբերություններ են, չկա որևէ քաղաքական հարց, որի շուրջ չկարողանանք գալ համաձայնության:

Օրակարգում կլինի նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Դուք գիտեք, որ Հայաստանը հավատարիմ էր իր բոլոր պարտավարություններին` Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունների վերաբերյալ, և ինչպես դիպուկ նշել է տիկին Քլինթոնը` գնդակն այսօր գտնվում է Թուրքիայի դաշտում:

Ես մտածում եմ, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ: Գաղտնիք չէ, որ Թուրքիան այսօր տարածաշրջանում ունի լուրջ քաղաքական ամբիցիաներ, բայց դա նաև նշանակում է, որ նա պետք է կարողանա կարգավորել իր հարաբերությունները բոլոր հարևանների հետ: Ֆունդամենտալ հարցն այստեղ հետևյալն է. ինչ հենքի վրա է Թուրքիան ցանկանում կարգավորել իր հարաբերությունները հարևանների հետ: Հայաստանի պարագայում, մեր դիրքրոշումը վերջին 20 տարիների ընթացքում եղել է նույնը: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ կարգավորել մեր հարաբերությունները` առանց նախապայմանների, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանը: Ինչպես ցույց տվեց ֆուտբոլային դիվանագիտության արդյունքը` Թուրքիան դրան պատրաստ չէ: Ես կարծում եմ, որ ելք կարող է լինել միայն մի դեպքում, եթե Թուրքիան և իր հարևանները հարաբերությունները կառուցեն միասնական արժեքային համակարգի հիման վրա: Այդ տեսակետից, մենք խիստ շահագրգռված ենք, որ մեր տարածաշրջանի երկրներն իրականացնեն եվրոպական արժեքային համակարգն իրենց հասարակությունների ապրելակերպը դարձնող բարեփոխումներ: Սա է մեր տարածաշրջանի պետությունների համագործակցության և անվտանգության երաշխիքը:

Հարց - Ինչպիսի ՞ն է հայկական Սփյուռքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա: Հայտնի է, որ մեծածավալ դրամական փոխանցումներ են կատարվում դեպի Հայաստան, և ինչպիսի ՞ն է դրանց ազդեցությունը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Տրանսֆերտները էական նշանակություն ունեն մեր երկրի համար: Այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա. եթե Հայաստանում ապրում է 3 միլիոն մարդ, ապա Հայաստանից դուրս ապրում է վեց միլիոն հայ, իսկ դրամական փոխանցումներ կատարողները վերջին 20 տարում գնացածներն են, ոչ թե այն 4-5 միլիոնը, որոնք Հայոց ցեղասպանության հետևանքով են գտնվում են Հայաստանից դուրս: Խոսքը գնում է հին և նոր էմիգրանտների մասին: Հների 95 տոկոսը երբեևէ չի եղել Հայաստանում և դա իր մեջ մեծ ներուժ է պարունակում, որը կարող է խթանել մեր երկրի տնտեսական աճը: Չնայած նրանք Հայաստանում չեն եղել, նրանք ապրում են Հայկական աշխարհում, ունեն իրենց կուսակցությունները, հայկական դպորցները, եկեղեցիները և այլն: Մենք մշակել ենք այդ ներուժն օգտագործելու նոր ռազմավարություն: Նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ ստեղծվել է Սփյուռքի նախարարություն: Դրա շնորհիվ մենք հայկական աշխարհում իրականացնում ենք համահայկական ծրագրեր: Մենք ունենք տասնյակ համահայկական կառույցներ, ճարտարապետների, բժիշկների, իրավաբանների միություններ և այլն, որոնք իրականացնում Հայաստանի զարգացմանը միտված ծրագրեր:
Մենք ստեղծել ենք Ազգային մրցունակության խորհուրդ, որի աշխատանքներին մասնակցում են Սփյուռքում հաջողության հասած մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Խորհրդի նպատակն է` իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք կբացահայտեն Հայաստանի մրցունակությունը և մեր երկրիրը կդարձնեն մրցունակ, ինրչպես նաև կխրախուսեն ներդրումները Հայաստանում: Ցանկացած դեպքում մենք պարտավոր ենք բարելավել Հայաստանում բիզնես միջավայրը, որպեսզի ներդրումները լինեն հուսալի և շահութաբեր:

Հարց - Արդյոք Հայաստանը պատրաստվո ՞ւմ է ինտերգրվել ՆԱՏՕ-ին և դառնալ Եվրամիության անդամ: Եթե այո, արդյոք դա չի՞ հակադրվում Ռուսաստանի հետ կապերին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Սա իմ սիրած հարցերրից մեկն է, որը մշտապես տալիս են: Մեր դիրքորոշումը հետևյալն է. Մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի, Եվրամիության և ԱՄՆ-ի հետ չի կարելի իրար հակադրել: Մենք այս հարաբերությունները տեսնում ենք որպես միմյանց լրացնող հարաբերություններ:

Նախորդ տարի մենք Սանկտ-Պետերբուրգում ստորագրել ենք մեր երկրի համար կարւևոր համաձայնագիր` ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի համաձայնագիրը: Այն մեր առջև բացում է ԱՊՀ երկրների շուկաները և մեր ապրանք արտադրողներն առանց սահմանափակումների կարող են իրենց ապրանքներն արտահանել: Նմատիպ բանակցություններ այսօր վարում ենք ԵՄ-ի հետ` դա Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրն է, եթե այդ այն ստորագրենք, դա կնշանակի, որ եվրոպական շուկան նույնպես կբացվի մեր տնտեսվարողների համար:

Բացի այդ, մենք ունենք ռազմական համագործակցություն ԱՊՀ երկրների և ՆԱՏՕ-ի հետ: Այս պահի դրությամբ մենք այդպիսի քաղաքական նպատակներ չենք դրել` դառնալու քաղաքական նոր միավորումների անդամ: Մենք մեր տարածաշրջանում պարտավոր ենք իրականացնել խոհեմ և հավասարակշռված քաղաքականություն, որն առաջին հերթին հաշվի է առնում մեր քաղաքացիների շահերը և ապահովում է մեր քաղաքացիների անվտանգությունը:

Մեր ռազմավարությունը շատ պարզ է. Մենք չենք կարող որևէ գործողությունների դիմել` առանց քաղաքական հաշվարկների և դրա հետևանքների: Այսօր մենք հայտարարում ենք, որ խիստ շահագրգռված ենք Եվրոպայի հետ ինտերգրման մեջ և դա տեսնում ենք որպես էվոլուցիոն գործընթաց: Ուրախ ենք, որ մեր եվրոպական գործընկերները ըմբռնումով են մոտենում մեր գործողությունները, որովհետև նրանք դիտարկում են ոչ միայն ԵՄ-ի, այլև Հայաստանի շահերը:

Հարց - Թուրքիան իր հարաբերությունները դիտարկում է տարածաշրջանային մասշտաբներով, ոչ թե առանձին երկրների: Ինչպե ՞ս կմեկնաբանեք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Եթե այդպես էր, ապա պետք չէր Շվեյցարիայում ստորագրել արձանագրությունները: Երկար բանակցություններ տեղի ունեցան միջնորդների մասնակցությամբ: Այդ արձանագրություններն ստացան ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահողների դրական եզրակացությունը և ստորագրվեցին Թուրքիայի կողմից: Եթե Թուրքիան ունի այլ պլատֆորմ, ապա պետք չէր ստորագրել այդ արձանագրությունները:

Հարց - Շատ բան կարելի է կապել Թուրքիայի հետ, սակայն ինչպե ՞ս կարելի է ձեր ներքին բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը պայմանավորել Թուրքիայի հետ հարաբերություններով (Հարց ադրբեջանցի վերլուծաբանի կողմից):

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարեփոխումների ներուժի մասին: Հայաստանն այսօր մի կողմից գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ մյուս կողմից միջազգային սանկցիաներն Իրանի դեմ խոչընդոտում են նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացիան: Դա նշանակում է, որ մենք մեծ ռեսուրսներ ենք ծախսում մեր երկրի անվտանգության ապահովման և տնտեսության դիվերսիֆիկացիայի համար:

Բարեփոխում նշանակում է մարդկանց վարվելականոնների փոփոխություն և դուք ձեր հասարակության ներսում պետք է լուրջ ջանքեր գործադրեք, որպեսզի փոխեք նրանց վարվելականոները: Դա նշանակում է լուրջ ջանքեր, տեխնիկական, ֆինանսական, ինտելեկտուալ կարողություններ, որպեսզի իշխանությունն այդ փոփոխություններն իրականացնի: Ցավով, մենք այդ ռեսուրսներն օգտագործում ենք այլ նպատակներով, և Թուրքիան դա շատ լավ գիտակցում է և դրա համար էլ շարունակում է շրջափակումը: Նրանք ասում են, որ այդ շրջափակումը շարունակում են, քանի որ բարեկամ Ադրբեջանը ճիշտ չի հասկանա Հայաստանի հետ իրենց հարաբերությունների լավացումը:

Այնպես, որ կապը բարեփոխումների և աշխարհաքաղաքական իրավիճակի միջև առկա է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճմանPolitico. Մեծ Բրիտանիան, ենթադրաբար, ուղեկցել է երկու ռուսական Տու-142-ներ Նորվեգիայից արևմուտքԿասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը Գյումրու ջրավազաններում ու շատրվաններում առկա են էլեկտրահարման և տեխնիկական լուրջ վտանգներ Dawn. ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում«BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ (տեսանյութ)Բժիշկները նշել են կյանքը երկարացնելու հինգ անարդյունավետ միջոց։Ֆոն դեր Լայենը Կիևին խոստացել է ավելի շատ գումար անօդաչու թռչող սարքերի համար Ռուսաստանի հարվածներից հետոՀայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է դրսևորում․ ՓաշինյանMWM․ Լեհաստանը հրաժարվել է Patriot համակարգեր տրամադրել ԱՄՆ-ին՝ միաժամանակ գաղտնի զինելով Ուկրաինային«Արարատցեմենտի» վարչական շենքի մուտքն ու աշխատասենյակները կապարակնքված են․ տնօրենի ԺՊ Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվիԷրդողանը և Թրամփը կքննարկեն Ուկրաինայի հարցում Թուրքիայի նախաձեռնություններըԱրտաշատ համայնքում գտնվող՝ շուրջ 97 միլիոն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի ՀՀ-ին«Մի քանի ամիս առաջ էինք հանդիպել». Մենչը պատմել է իր և Արտաշես Ալեքսանյանի վերջին հանդիպման մասին«Բավի» սուպերթայֆունը սպառնում է ամերիկյան ռազմական բազայինՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգWildberries-ը նոր քայլ է անում կեղծ պատկերների դեմ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցություն է հայտնել Արտաշես Ալեքսանյանի մահվան կապակցությամբԱվինյանը սկսել է քարոզարշավը՝ 2027 թվականի քաղաքապետի ընտրության համար․ Հակոբ Բադալյան Ի՞նչ կա զարմանալու, ասել են՝ վենդետա լինելու է ու սաղին նստացնելու եմ, դա էլ անում են. Շարմազանով Զելենսկին խոստովանություն է արել գիշերը ռուսական ավիահարվածներից հետոՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Պակիստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինՌուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացըԳրոսսին ասել է, թե երբ կարող է ԱԷՄԳ-ն անվանել Զապորոժյեի ԱԷԿ-ի վրա հարձակումների մեղավորինՆԱՏՕ-ն պատրաստվում է հնարավոր պատերազմի. ՍԴ որոշում, խուզարկություններ, ԱԺ մանդատներ (տեսանյութ) Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ Էրդողանը մտադիր է Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու կոչ անելԵվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցըՎենսը հայտնել է, թե ինչ է ԱՄՆ-ը պահանջում Ուկրաինայի զինված ուժերից Reuters. Թրամփը պլանավորում է կապ հաստատել Պուտինի հետ Թուրքիայում Զելենսկու հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ումԱյսօրվանից քաղաքացիները կարող են դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Հայաստան–ԵՄ համագործակցություն. արդարադատության և անվտանգության ոլորտներում քննարկվել են առաջնահերթ բարեփոխումներըՕդի ջերմաստիճանը կնվազիCNN․ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Զելենսկիի հետ ՇՎՏՄ-ն Պապ թագավոր փողոցի տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանափոփոխություն կատարելՎերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը ՔԿ-ն միաժամանակ խուզարկություններ է իրականացնում 70+ հասցեներում Նեյմարը հեռանում է Բրազիլիայի հավաքականից Ի՞նչ տույժեր և տուգանքներ պետք է վճարեն վարորդական վկայականից զրկվածները (տեսանյութ)Միջնորդագիր է ներկայացվել Սևանի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալՀրազդան-Մարմարիկ ճանապարհին «Nissan»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Վթարային ջրանջատում Երևանում և մարզումՖինլանդիան սահմանափակել է օդային երթևեկությունը Ֆինլանդական ծոցի արևելյան հատվածումԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆԿիևում ռուսական հրթիռները հարվածել են բնակելի տներին․ կան զոհեր ու վիրավորներՎեց բենզալցակայանների ցանց է հայտնվել հակամենաշնորհային քննության թիրախում. ՌԴԾառուկյանի և կնոջ հետ 7.15-ից կապ չունենք. «Մուլտի գրուպի» հազարավոր աշխատակիցներ դրսում են. Տոնոյան (տեսանյութ)
Ամենադիտված