Կամուրջների հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 56.4 մլն դրամ
Հասարակություն
2012թ. հունիսի 5-ին շահագործման հանձնվեցին ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգված Մ-3 - Արջահովիտ ավտոճանապարհի երկու կամուրջները։
Հիմնանորոգման աշխատանքների արժեքը կազմել է շուրջ 56.4 մլն դրամ։ Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳե ՊՀ-ն է, կապալառուն՝ «Մոնտաժտրանսշինե ՓԲԸ-ն։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով հիմնանորոգված կամուրջների ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին նախարարության, Լոռու մարզպետարանի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինությունե ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պատասխանատու աշխատակիցներ, տեխնիկական հսկողության ներկայացուցիչը և շահագրգիռ համայնքի ղեկավարը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը