ԱՄՆ սպառնում է ուժ կիրառել Ասադի իշխանության նկատմամբ՝ Անանի ծրագիրը չիրագործելու դեպքում
Մերձավոր Արևելք
ԱՄՆ–ը մտադիր է ՄԱԿ Անվտանգության խորհրդում Սիրիայի դեմ նոր բանաձև ընդունել, ըստ որի՝ ԱՄՆ–ը կարող է ռազմական ուժ կիրառել Սիրիայի դեմ՝ Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը Բաշար Ասադի իշխանության կողմից չիրագործելու դեպքում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ի ֆինանսների նախարար Թիմաթի Գայթները։
«Եթե Սիրիան նշանակալի առաջընթաց չգրանցի Քոֆի Անանի խաղաղության ծրագրի իրագործման ճանապարհին, ապա ԱՄՆ–ը և այլ երկրներ մոտ ապագայում համապատասխան միջոցների կդիմեն Բաշար Ասադի ռեժիմի դեմ, սկսած նրանից, որ անհրաժեշտության դեպքում կվերանայվի ՄԱԿ–ի կանոնադրության 7-րդ գլուխը», – ասել է Գայտները՝ Վաշինգտոնում կայացած «Սիրիայի բարեկամ երկրներ» համաժողովի ընթացքում, հաղորդում է CNN–ը։
«Խաղաղությանը սպառնացող գործողություններ, խաղաղության խախտում և ագրեսիայի դրսևորումներ» անվանումով ՄԱԿ–ի կանոնադրության 7 –րդ գլուխը նախատեսում է ինչպես ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից պատժամիջոցների կիրառում, այնպես էլ խաղաղության հաստատման և անվտանգության պահպանման նպատակով ռազմական ուժի կիրառում։
ԱՄՆ–ի ֆինանսների նախարարը միջազգային հանրությանը կոչ է արել նաև չթուլացնել պաշտոնական Դամասկոսի նկատմամբ ճնշումները և շարունակել դիվանագիտական ջանքերը՝ Սիրիայի իշխանությանը պարտադրելով Քոֆի Անանի խաղաղության ծրագրի իրագործումը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)