Մաշտոցի այգու ակտիվիստների հայտարարած Սահմանադրության միամսյակի առաջին ակցիան
Հասարակություն
Այսօրվանից Մաշտոցի այգու ակտիվիստներն սկսում են Սահմանադրության օրվան նվիրված ակցիաները։ Առաջին ակցիան ծավալվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում։
Ակտիվիստներն ամեն օր տեղադրելու են ՀՀ Սահմանադրության հոդվածներից որևէ մեկը և հնարավորինս տարածելու են այն։ Նպատակը ՀՀ քաղաքացիներին սեփական Սահմանադրությանը ծանոթացնելն է։ Այսօր ակտիվիստներն իրենց ֆեյսբուքյան էջերում տեղադրում են հետևյալ գրառումը.
«ՀՀ Սահմանադրության միամսյակին նվիրված միջոցառումներից մեկն էլ իմ ՖԲ ընկերներին սահմանադրության կարևորագույն կետերին ծանոթացնելը կամ հիշեցնելն է, և այսպես.
Գլուխ 1. Սահմանադրական կարգի հիմունքները
Նախաբան
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը