«Երկիր». Ազգային ժողովի աշխատակիցների շրջանում լարվածությունը շարունակվում է
Հայկական Մամուլ
Ազգային ժողովի աշխատակիցների շրջանում լարվածությունը շարունակվում է։ Սամվել Նիկոյանի կադրերը, ովքեր նշանակվել էին Հովիկ Աբրահամյանի հավատարիմ աշխատակիցների փոխարեն, ցայտնոտի մեջ են և այս օրերին զբաղված են Աբրահամյանի մոտ միջնորդ գտնելու գործով: Հույս չունեցողներն արդեն ճամպրուկային տրամադրություն ունեն և պատրաստվում են ինքնակամ դիմում գրել ու հեռանալ:
Իսկ մինչ այդ, նորանշանակ Աժ նախագահը շարունակում է վերադարձնել իր աշխատակիցներին, ովքեր իր հեռանալուց հետո աշխատանքից ազատվելու դիմում էին գրել: Նա արդեն վերադարձրել է իր 5 աշխատակիցներին: Թերթի տեղեկություններով՝ առաջիկայում սպասվում է, որ կփոխվի նաև Աժ աշխատակազմի ղեկավարը. Վրեժ Գասպարյանին փոխարինելու է Վիկտոր Մնացականյանը


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ