«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը մտավախություն ունի, որ ՀԱԿ-ը լայնորեն կօգտագործի ԵԽԽՎ իր հնարավորությունները
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի այդ պատվիրակության կազմն առաջիկայում մնա անփոփոխ, ավելին, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չընդգրկվեն առնվազն հիմնական կազմում, որովհետև ՀԱԿ անդամներն իրենց համար կառավարելի չեն, և հատկապես նախագահական ընտրությունների համատեքստում մտավախություն ունեն, որ ՀԱԿ-ը լայնորեն կօգտագործի ԵԽԽՎ իր հնարավորությունները: Այս նպատակով նա մի քանի անգամ փորձել է զրույցել Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ՝ պնդելով, որ որպես ընդդիմություն՝ պատվիրակության կազմում ընդգրկվեն միայն ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն ու «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշել է, թե չի կարող մեկնաբանել այդ լուրերը, քանի որ պատվիրակությունը կազմում է Աժ նախագահը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ