«Երկիր». 10 դրամով թանկացել է «Ջերմուկ» հանքային ջուրը
Հայկական Մամուլ
Հունիսի 1-ից 10 դրամով թանկացել է «Ջերմուկ» հանքային ջուրը: Ներկայումս այն 165 դրամի փոխարեն խանութներին տրվում 175 դրամով:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացրել են, որ տեղյակ են գնային փոփոխությանը և ներկայումս ուսումնասիրում են ընկերության ներկայացրած փաստաթղթերն ու հիմնավորումները: Թե ի՞նչ հիմնավորումներ են ներկայացված «Ջերմուկ Գրուպ» ընկերության փաստաթղթերում, ՏՄՊՊՀ-ից թերթին չեն ասել: Նրանք նշել են, որ փաստաթղթերը ներկայացված են և ուսումնասիրվում են:
Հուսով ենք՝ վերջում չի պարզվի, որ հանքային ջրի թանկացման պատճառը միջազգային շուկայում ջրի գնի բարձրացումն է: Թեև ի՞նչ իմանանք:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ