«Հրապարակ». ԲՀԿ ցուցակը կազմելիս փորձել են ընդգրկել վառ արտահայտված ամերիկամետ գործիչների
Հայկական Մամուլ
Ըստ հավաստի տեղեկությունների՝ ԲՀԿ համամասնական ցուցակը կազմելիս ամեն ինչ արել են, որպեսզի վառ արտահայտված ամերիկամետ գործիչներ լինեն այնտեղ, որպեսզի ԲՀԿ-ն չհամարվի ռուսական ուժ։ Սակայն ո՛չ հայ արևմտամետները, ո՛չ ԱՄՆ շրջանակները «դաբրո» չեն տվել այդ իդեաֆիքսին ու փորձել են ԲՀԿ-ն հեռու պահել դրանից: Թերթի տեղեկություններով, ինչպես Վրաստանում միլիարդատեր Բիձիա Իվանիշվիլին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանի «շրջանակները» փորձել են հանդիպում հաջողացնել ԱՄՆ քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ նախևառաջ քարոզչական, ապա և երկրի իշխանությունների վրա հոգեբանական ճնշման համար: Սակայն ամերիկյան կողմը չի արձագանքել, հանդիպում տեղի չի ունեցել: Չնայած Գագիկ Ծառուկյանը «վճռական մենակի» կարգավիճակով՝ հասարակական սեկտորի, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ գնացել է ԱՄՆ դեսպանատուն՝ տիկին պետքարտուղարի հետ հանդիպման, սակայն տետ ա տետ հանդիպում չի կայացել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ