«Ժողովուրդ». Հանկարծ դուխից չընկնեք, մենք հլը չենք մեռել, որ դուք դուխից ընկնեք. Սեյրան Սարոյան
Հայկական Մամուլ
Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով օրեր շարունակ Ադրբեջանի կողմից գնդակոծվող Տավուշի մարզի սահմանների վիճակին, հուսադրել է.
«Մեր ժողովուրդը ոչ մի վախենալու բան չունի, հաշվե՛ք նաև, որ իրանք ինչ անում են, արժանի պատասխան են ստանում մեր կողմից ու ավելի բեթար: Էնպես որ, ես ըստեղ ոչ մի վտանգ չեմ էլ տեսնում, ադրբեջանցիները սխալվում են, քանի որ մեր բանակը շատ ավելի մարտունակ ա: Միշտ էլ թուրքին շատ ծեծ ենք տվել, էս անգամ էլ կտանք: Հանկարծ դուխից չընկնեք, մենք հլը չենք մեռել, որ դուք դուխից ընկնեք: Ուշադի՛ր եղեք՝ էդ սահմաններին հլը էրեխեքն են, բա որ մե՞նք գնանք հասնենք սահմաններ: Էդ թուրքը մեզ չի մոռացել, լավ գիտի: Նենց որ, թող թուրքերը մտածեն, մենք մտածելու ոչ մի բան չունենք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ