Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում Երևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Կիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Զելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համար Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր ԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել 

Վարչապետը «աքցանի» մեջ

Քաղաքական

«Անհրաժեշտ են կարծրատիպերից դուրս, ստեղծագործական մոտեցումներ, և մեր ժողովուրդը հենց Ձեզ է վստահել դրանք գտնելու և իրագործելու պատվաբեր առաքելությունը: Ուրեմն՝ շարունակենք եռանդով աշխատել»,- հունիսի 29-ի կառավարության նիստում գործադիրի ղեկավարին ասել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարծես թե բավական միարժեք է և լրացնում է վարչապետի հրաժարականի պատճառ չունենալու մասին նրա հայտնի հայտարարությունը:

Նախագահը փաստորեն հայտարարում է, որ ժողովուրդը վստահել է Կարեն Կարապետյանին: Իրականում՝ այստեղ իրավիճակը խնդրահարույց է, քանի որ ՀՀԿ ցուցանիշն իրականում ապահովել են ՀՀԿ ռեյտինգայինները, առանց վերջիններիս, անգամ լայն ժպիտի, խարիզմայի և դրայվի շնորհիվ դժվար թե Կարապետյանը ՀՀԿ համար նման արդյունք ապահովեր: ՀՀԿ խմբակցության կեսն այժմ կազմում են ռեյտինգային պատգամավորները, որոնք գրեթե ամբողջ կազմով՝ օդիոզ, բայց հատկապես՝ օլիգարխիկ կերպարներ են: Այս հանգամանքը բացահայտում է, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ քաղաքական թիմ չէ, ինչի տպավորությունն այս ուժը ստեղծում էր ընտրարշավում քաղաքական «մաքուր» դեմքերից կազմված համամասնական անցողիկ ցուցակով: Եթե նախորդ խորհրդարանում այս կոնտինգենտը ՀՀԿ խմբակցության մոտավորապես 40 տոկոսն էր կազմում, հիմա արդեն՝ ուղիղ կեսը: Սա նշանակում է, որ այս մարդկանց ներկայացվածությունը, հետևաբար՝ նաև ազդեցությունը ոչ միայն ՀՀԿ խմբակցությունում է մեծանում, այլև՝ ընդհանուր առմամբ. իշխանությունում:

Ռեյտինգային համամասնական ընտրակարգը ՀՀԿ քաղաքական և օլիգարխիկ-օդիոզ բևեռների միջև որոշակի գործարքային հավասարակշռում է ապահովել՝ փաստացի մեծացնելով միմյանց հանդեպ փոխադարձ պարտավորությունները: Կուսակցությունն իր ցուցակով նրանց Աժ անցնելու և իրենց շահերի լոբբինգն անմիջականորեն իրականացնելու հնարավորություն է տվել, իսկ ռեյտինգայիններն աննախադեպ քանակությամբ ձայն են ապահովել ՀՀԿ-ի համար՝ ցույց տալով, որ առանց իրենց՝ նույնիսկ վարչական ռեսուրսով հանդերձ, ընտրություններում ՀՀԿ-ն որպես կուսակցություն բացարձակ մրցունակ լինել չի կարող: Նման երկդեմ խմբակցության հետ արդեն իսկ լուրջ խնդիրների է բախվում «բարեփոխիչ» վարչապետ Կարեն Կարապետյանը, ում դիրքերը, թվում է, բավականին հաջող անհատական քարոզարշավի շնորհիվ ՀՀԿ-ում պետք է ավելի ամրապնդվեին: Իրականում, ի դեմս ՀՀԿ խմբակցության՝ նա ստացել է մի մեծամասնություն, որի կեսը հանդես է գալիս տնտեսության ազատականացման բարեփոխումների ցանկացած առողջ նախաձեռնության դիմադրողի դիրքերից, և որտեղ ինքն՝ անձամբ՝ ներկայացվածություն, հենարան չունի: Այսինքն՝ սա իշխանական կոնյունկտուրայի նույն՝ մեծամասամբ կոճակ սեղմողների թիմն է, որն արմատապես վերափոխելու «ռազմակոչով» Կարեն Կարապետյանը «ներխուժեց» ՀՀԿ վերնախավ: Սա փաստացի ոչ թե նրա, այլ գործող նախագահի մեծամասնությունն է, և այս հանգամանքը չի կարող չկաշկանդել դեռևս գործարար-վարչարարից քաղաքական ֆիգուր չդարձած Կարապետյանին: 

Սերժ Սարգսյանն, անշուշտ, փայլուն գիտակցում է այս հանգամանքը, բայց Կարեն Կարապետյանի վրա է դնում «վստահության» պատասխանատվությունը, գուցե ակնկալելով, որ նա կմնա այդ պատասխանատվության տակ: Իր հերթին Կարեն Կարապետյանն էլ քաջ գիտակցում է իր միակ առավելությունը՝ եթե անգամ հանրային աջակցության մակարդակը բավարար չէ, կապիտալը նրան վստահում է ավելի քան Սերժ Սարգսյանին: Իսկ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանական համակարգի հիմքը հենց կապիտալն է, որն էլ Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո նրան հայտնեց իր աջակցությունը: Այժմ վարչապետը փորձում է իր համար հենարան ստեղծել հենց այս սեկտորում, մինչդեռ նախագահը նրան ակնարկում է, որ անհրաժեշտ է լեզու գտնել հանրության հետ, ինչը Կարեն Կարապետյանի մոտ այդքան էլ լավ չի ստացվում, քանի որ վերջինս լինելով մենեջեր և ունենալով գործարար մտածողություն, այդպես էլ չի կարողանում իր մեջ քաղաքական գործչին հատուկ հատկանիշներ բացահայտել: Նախագահը ակնարկում էր, որ պատրաստվում է հարվածել վարչապետին հենց այդ աքիլլեսյան գարշապարի միջոցով:

Ստելլա Խաչատրյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառովԵրևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել ՊուտինինԵրևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվիԶինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասինՊաշտպանության փոխնախարարը ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքինՀոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըMichelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 մլն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետբյուջե. Պապոյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետոFlyDubai-ի երկրորդ օդաչուն ծրագրել էր ինքնաթիռն ուղղել դեպի Իսրայելի օդանավակայանի տերմինալ․ ԱՄԷ դատախազությունՍպասվում է առանց տեղումների եղանակՊուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառով
Ամենադիտված