«168 Ժամ». Դավիթ Շահնազարյանը կմիանա «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմա՞նը
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանը կարող է միանալ ընդդիմադիր դաշտում արևմտյան կողմնորոշում ունեցող «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների հավանական նախընտրական միավորմանը: Բանն այն է, որ Շահնազարյանը ևս արևմտյան կողմնորոշում ունի: Որոշ տեղեկությունների համաձայն, ԱՄՆ-ը ցանկանում է համագործակցության մղել արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերին ու գործիչներին: Երեկ թերթի թղթակիցը փորձել է Դ. Շահնազարյանից մեկնաբանություն ստանալ այս տեղեկությունների կապակցությամբ, սակայն նա չի ցանկացել իր քաղաքական գործունեության հետ կապված որևէ հարց լսել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ