«Երկիր». Վանիկ Էլիզբարյանը Գագիկ Ծառուկյանի խոսնա՞կ
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արդեն նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ ի վերջո հայտարարություն է տարածել և պաշտոնապես տեղեկացրել, որ դադարեցնում է իրականացնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները: Մամլո խոսնակի թափուր մնացած պաշտոնի համար շարունակվում են անուններ շրջանառվել, իսկ դրանք հիմնականում չորսն են՝ ԲՀԿ-ական նորաթուխ պատգամավորներ Վահան Բաբայան, Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, լրագրող Վանիկ Էլիզբարյան և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյան: Թերթի տեղեկություններով առաջին երկուսին ԲՀԿ նախագահ մամուլի խոսնակի պաշտոնում չեն ցանկանում տեսնել հին ԲՀԿ-ականներ, ինչպես նաև մարդիկ, ում կարծիքը Ծառուկյանը հարցնում է: Ամենահավանական թեկնածուները Վանիկ Էլիզբարյանն ու Իվետա Տոնոյանն են: Թերթը նշում է, սակայն, որ վերջինս «Կենտրոնում» սպասվելիք կադրային լուրջ փոփոխությունների արդյունքում կարող է հարազատ հեռուստաընկերությունում պաշտոնի անցնել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ