«Ժողովուրդ». Սաշիկ Սարգսյանի՝ ԱԺ նախկին աշխատասենյակը բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի՝ ԱԺ նախկին աշխատասենյակը բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին: Սա ուշագրավ է այն առումով, որ Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը բավական մեծ է՝ ընդունարանով ինքն էլ ներսում ճոխ վերանորոգում էր արել:
Թերթը նշում է, որ այս օրերին ԱԺ-ում մեծ թափով շարունակվում են ԱԺ պատգամավորներին աշխատասենյակ հատկացնելու շուրջ քննարկումները: Բանն այն է, որ հատկապես նորընտիր պատգամավորները ամեն գնով ձգտում են՝ իրենց սենյակը լինի ամենալավը, ամենաերևացող վայրում: Հատկապես մեծ պայքար է սկսվել ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի նախկին աշխատասենյակի համար: Առայժմ հայտնի չէ, թե ով է լինելու այդ սենյակի տերը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ