«Ժողովուրդ». Ռուս օդաչուների «վայեննի գարադոկը» ապօրինաբար օտարվել է
Հայկական Մամուլ
ԱՊՀ հակաօդային պաշտպանության ավիացիոն N բազայի պայմանագրով դեռևս 20 տարի առաջ ռուս օդաչուներին և նրանց ընտանիքներին բնակության համար Երևանի Ավան վարչական շրջանում «վայեննի գարադոկի» տարածք է հատկացվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վերջերս ռուսների բնակության վայրի զգալի մասը ապօրինաբար օտարվել է: Օրեր առաջ Միքայել և Ռշտունի անուններով սեփականատերերը ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ այցելել են այդ տարածք և չափագրումներ արել: Միայն շենքի լիազոր Հովհաննես Հեբոյանին են հայտնել, որ պատրաստվում են տարածքում շինարարական աշխատանքներ սկսել: Դրա համար սեփականատերերը պատրաստվում են օդաչուների ընտանիքներից խլել իրենց միջոցներով կառուցված մանկական հրապարակը, հատել մրգատու այգին, փակել ավտոկանգառը, անգամ ճանապարհի մեծ մասը: Սպաները «Ժողովուրդ»-ին հայտնել են, որ եթե իրենց խնդիրը դրական լուծում չստանա, «կկտրեն Հայաստան մտնող գազամատակարարումը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ