Աֆղանստանի Լոգար նահանգում ՆԱՏՕ–ի օդուժի ռմբակոծությունից՝ զոհվել է 18 կին և երեխա է սպանվել
Աշխարհ
Աֆղանստանի Լոգար նահանգում ՆԱՏՕ–ի օդուժի ռմբակոծությունից 18 կին և երեխա է սպանվել, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի ոստիկանապետ Գուլամ Սահի Ռոգլևանիին։
Ըստ նրա, գործողությունների նպատակը «Թալիբան» շարժման ղեկավար գրոհայիններին ոչնչացնելու նպատակ է հետապնդել։ Երբ ՆԱՏՕ–ի և Աֆղանստանի անվտանգության ուժերը ընկել են գրոհայինների կրակի տակ, օգնության է հասել դաշինքի օդուժը։ Հրթիռակոծության պատճառով զոհվել են կանայք և երեխաներ։ Ռոգլևանին նաև նշել է, որ սպանվել է 12 գրոհային։
Վերջին շրջանում ՆԱՏՕ–ի ուժերը Աֆղանստանում և Պակիստանում հաճախ են օդային հարձակումներ իրականացնում, որոնք ԱՄՆ–ի իշխանությունները արդարացնում են այդ երկրների սահմանամերձ բնակավայրերում թաքնվող գրոհայիններին հայտնաբերելու և ոչնչացնելու պատճառաբանությւամբ։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ի զորքերը Աֆղանստանից նախատեսված է դուրս բերել 2014–ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ