Նախկին ոստիկանն ինքնահրկիզման փորձ է արել
Հասարակություն
Քիչ առաջ Լուրեր.cօm-ի լրագրողը հայտնեց, որ նախագահական նստավայրի դիմաց ինքնահրկիզման փորձ է արել նախկին ոստիկան: Լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչու է նման քայլի գնացել, նախկին ոստիկանը պատասխանել է, որ իրեն անհիմն պատճառներով հեռացրել են աշխատանքից, թոշակի չեն ուղարկում ու չեն վճարում արտաժամյա աշխատանքի դիմաց:
Ունի 5 երեխա, որոնցից 1-ը հաշմանդամ է, արտաժամյա աշխատել է, որպեսզի հաշմանդամ երեխայի բուժման գումարը ապահովի: Այս խնդիրների լուծման վերաբերյալ բազմիցս դիմել է տարբեր մարմինների, բայց ոչ մի տեղից պատասխան չի ստացել ու վերջին հույսը ինքնահրկիզման միջոցով իր վրա ուշադրություն գրավելն էր:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը