Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Նալբանդյան 106/1-ի բնակիչների բաց նամակը Տարոն Մարգարյանին

Հասարակություն

Թումանյան, Նալբանդյան, Սայաթ-Նովայի պողոտա և Ավագ Պետրոսյան փողոցների բնակիչներից։

Ցավով տեղեկացանք, որ տեղյակ չեք եղել օրերս մեր բակում կատարված ծառերի սպանդի մասին, ինչի արդյունքում ոչնչացվեցին մոտ երկու տասնյակ հաստափոր կենսունակ ծառեր: Տարօրինակ է, որ Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության մի վարչության պետը չի տեղեկացրել Ձեզ իր կողմից տրված թույլտվության մասին, իսկ մյուսը' այն աղմուկի մասին, որը բարձրացել էր՝ լրատվամիջոցների կողմից տվյալ խնդրի լայնածավալ լուսաբանման արդյունքում:

Ցավում ենք նաև, որ Նալբանդյան 106/1 հասցեում կատարվող այլ իրողությունների մասին Դուք նույնպես տեղեկացված չեք, մինչև իսկ՝ ԱԺ նախագահի՝ մեզ հասցեագրված բաց պատասխանից կարող ենք եզրակացնել, որ որպես քաղաքային իշխանության ղեկավար՝ Դուք ապատեղեկացվել են Ձեր ենթակաների կողմից:

Բանն այն է, որ նշված տարածքի բնակիչները քաղաքապետարանում կազմակերպված հանդիպումների արդյունքում ոչ միայն չեն համաձայնվել էլիտար շենքի կառուցմանը, այլև մոտ մեկ ամիս առաջ մոտ 300 ստորագրություն են հավաքել այս կապակցությամբ, որոնք, ի թիվս այլ ատյանների, ուղարկվել են նաև քաղաքապետարան: Սակայն մեր դիմումում արծարծված կոնկրետ խնդրի և ներկայացված կոնկրետ առաջարկի սպառիչ պատասխանը մենք չենք ստացել, և ստիպված ենք կրկին դիմել Ձեզ սույն բաց նամակով:

Որպես տարածքի բնակիչներ՝ տեղեկացնում ենք Ձեզ, որ չնայած Նալբանդյան 106/1 հասցեում կառուցապատման օբյեկտի շինհրապարակում իրականացվող բոլոր տեսակի՝ այդ թվում հողահատման աշխատանքները դադարեցնելու մասին Ձեր կողմից 24.12. 2012թ. տրված հանձնարարությանը՝ այսօր տարածքում հողահատման աշխատանքներ են տարվում: Քանդման թույլտվության քողի ներքո կառուցապատողը այս պահին փաստացիորեն խորացնում է փոսորակը մի շենքի համար, որի նախագիծը և շինթույլտվությունը դեռևս փաստացիորեն առկա չէ:

Փորձում ենք հասկանալ, թե ինչ իրավունքով է թյուրիմացության մեջ գցվել ինչպես Երևանի քաղաքապետը, այնպես էլ ողջ հանրությունը: Ավելին, Ձեր կարգադրություններից ոչ մեկը չի կատարվում, անգամ չի տեղափոխվել շինարարի կողմից կառուցված ցանկապատը, իսկ որոշ հատվածներում նախատեսվում է ցանկապատ անցկացնել խախտելով Կենտրոնի գոտիավորման նախագիծը և վտանգելով նաև ևս մի քանի կենսունակ ծառ: Շրջակա շենքերից պահպանվել է ընդամենը 6-7 մետր տարածք, որը բավարար չէ բնակիչների նորմալ կենսագործունեության ապահովման համար:

Հասկանալի չէ նաև, թե ինչու նախկին մանկապարտեզի տարածքում շենք կառուցելու նպատակով այդքան մեծ տարածք է փորվում: Եթե այս հսկայական տարածքի տակ ավտոկանգառ է կառուցվելու, որի թույլտվությունը կառուցապատողը նույնպես չունի, ապա ինչու են հավաստիացնում հանրությանը, որ հատված ծառերի փոխարեն այստեղ նորերն են տնկվելու: Ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա «կանաչապատման» լավագույն օրինակը հենց այս պահին կարող ենք տեսնել Հյուսիսային պողոտայում:

Պարոն քաղաքապետ, ժամանակին տեղեկանալով Ձեր նշանակման մասին՝ մենք և Կենտրոնի մյուս բնակիչները լիահույս էինք, որ մեր մայրաքաղաքի այս հայտվածը ևս կարժանանա այնպիսի հոգածության, ինչպես Ավանը՝ Ձեր թաղապետ եղած ժամանակ:

Մենք դեռևս հույսներս չենք կորցրել:

Նալբանդյան 106/1-ի հարակից շենքերի բնակիչները բազմաթիվ մտահոգություններ ունեն ներբակային կառուցապատման այս ծրագրի հետ կապված, որոնք կուզեին կիսել Ձեզ հետ: Ուստի, հուսով ենք, որ հնարավոր կլինի հանդիպել անձամբ Ձեզ, այլ ոչ թե քաղաքապետարանի այլ պաշտոնյաների հետ, որոնք հանդիպումից հետո խեղաթյուրված են ներկայացնում դրանց արդյունքները՝ ստիպելով հանդիպման մասնակիցներին լրացուցիչ հանդես գալ մամլո ասուլիսներով՝ հերքելու քաղաքապետարանի մամլո ծառայության խողովակներով տարածված ապատեղեկատվությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված